...թե վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ»-ականների միջև, որոնք, մեղմ ասած, հիացած չեն այն իրողությամբ, որ համաժողովրդական շարժման դրոշակակիրները բացառապես ՀՀՇ-ից են: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ից պոկված «Արմատի» միջև լիդերության հողի վրա ծլարձակած հին հաշիվներ կան, որոնց այսօր գումարվելու են եկել նորերը, այդ թվում` շարժման կողմից բացարձակ անուշադրության մատնված Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը, ում հրատարակած «Հայկական ժամանակում» «Արմատը» ժամանակին քաղաքական ծրագիր էր իրականացնում` ամբողջական էջեր լցնելով:
Նաև ասում են, թե տարաձայնությունը, այդուհանդերձ, այլ հարթության մեջ է: Արարքցյանի թիմը չափազանց դժգոհ է իշխող վարչակարգը կազմաքանդելու Տեր-Պետրոսյանի որդեգրած դանդաղ ներգործման փուլային մարտավարությունից՝ այն համարելով արագընթաց ռիթմով գլորվող աշխարհաքաղաքական զարգացումներին ոչ համարժեք «փաթեթ»: